10:04 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)
58010

Արցախա-ադրբեջանական սահմանին պաշտպանության բանակը ոչնչացրել է 162 ԱԹՍ, 508 զրահատեխնիկա և այլ զինատեսակներ։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook–ի իր էջում ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։ Հակառակորդն ունի ինչպես մարդկային, այնպես էլ ռազմամթերքի կորուստներ։

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 17 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 300 զոհ:

Ադրբեջանի զինված ուժերն ընդհանուր առմամբ կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ: Զոհերի թիվը հասնում է 4369-ի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)

Ըստ թեմայի

Արցախում ադրբեջանական կրակոցների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է մահացել. նոր տվյալներ
ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած զարգացման. ինչպե՞ս է անցել գիշերը սահմանին
Եվս 26 զոհ ունենք. ՊԲ–ն հրապարակել է նահատակների անունները
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ