09:35 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Արքեպիսկոպոսը հիշում է, որ 90-ական թվականների թշնամին նորից թիրախավորել էր խաղաղ բնակչությանը, մասնավորապես Գանձասարը, Ամարասը և Գյուլիստանի Ամենափրկիչ եկեղեցին։Իսկ եկեղեցու գմբեթը պայթեցնելուց առաջ 7 հայի գլխատել էին ու գլուխները դրել խորանի առջև։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ ամեն ինչ վերականգնելու ենք` և՛ Ստեփանակերտը, և՛ Շուշին, և՛ Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։

«Մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել։ Հերթական անգամ նենգաբար լայնածավալ պատերազմ սկսեցին ահռելի զինանոցով։ Հենց որ մարտի դաշտում մերոնք համառորեն դիմադրում են, նրանք սկսում են վրեժխնդիր լինել քաղաքներից ու գյուղերից ռմբակոծում են խաղաղ բնակիչներին»,-ասաց արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Անդրադառնալով երեկ Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծությանը` Պարգև արքեպիսկոպոսը նշեց, որ թշնամին նպատակաուղղված խաչին է խփել, որ խաչի նշանը վիրավորի, որ մենք հուսահատվենք։

«Միջազգային ահաբեկչի ձեռագիրն է սա։ Մեր դեմ շատ ուժեղ են պայքարում , բայց մեր 18-20 տարեկան տղաներն իրոք հերոսների հերոսն են։ Շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ այսպիսի հզոր տղաներ են դաստիարակել։ Սարի պես կանգնած են սահմանին»,-ասաց նա։

Արքեպիսկոպոսը հիշեցրեց, որ 90-ական թվականների թշնամին նորից թիրախավորել էր խաղաղ բնակչությանը, մասնավորապես` Գանձասարը, Ամարասը և Գյուլիստանի Ամենափրկիչ եկեղեցին։

«Շահումյանցիներից ոմանք չէին հասցրել փախչել, 7 հոգու գլխատել էին, գլուխները գցել խորանի վրա և գմբեթը պայթեցրել։ Նույն բարբարոսների ձեռագիրն է։ Իսկ մենք մզկիթներին ձեռք չեն տվել, Նույնիսկ Շուշիի մզկիթը մեր կարողություններով վերանորոգել ենք»,-ասաց նա։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շեշտեց, որ ամեն ազգ իրավունք ունի պաշտպանվելու։ Մենք խաղաղ ժողովուրդ ենք, ոչ մեկի մահը չենք ցանկանում։ Բայց սա մեր ճակատագիրն է, մեր փորձությունն է։ Եվ մենք դուրս ենք գալու այս փորձությունից։ Մեզ պետք է ազգային միաբանություն, հզոր կամք, անսասան ոգի ու համազգային աղոթք։

Հիշեցնենք` Ադրբեջանն երեկ առավոտյան հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցող եկեղեցին, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։

Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին գնացել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:

Ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռակոծել էին եկեղեցին, և այդ հարվածի հետևանքով ռուս լրագրողներ էին վիրավորվել։

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները մտադիր էին սպանել Սուրբ Ղազանչեցոցում ապաստանած կանանց ու երեխաներին. ՄԻՊ
Դրա համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ. ԱԳՆ–ն` Ղազանչեցոցի դեպքի մասին
Ռուս լրագրողին Ստեփանակերտից շտապօգնության մեքենայով տեղափոխում են Երևան
թեգերը:
Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ), Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Արցախ

Գլխավոր թեմաներ