16:19 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)
949 0 0

Արցախի ԱԳՆ–ն մեկնաբանել է Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ցինիզմի բարձրագույն դրսևորում են։ Նման հայտարարությմաբ է հանդես եկել Արցախի արտաքին գործերի նախարարությունը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը։

Ալիևը, մասնավորապես, ասել էր, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները:

«Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում: Նախ՝ Արցախի քաղաքացիները 1991-ից ապրում են անկախ, ինքնիշխան պետությունում և չունեն որևէ քաղաքական ու իրավական կապեր Ադրբեջանի հետ: Բաքուն վաղուց կորցրել է Արցախի բնակիչներին իր քաղաքացիները կոչելու` նաև բարոյական իրավունքը»,–նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նարիշկինի հայտարարությունից հետո Ալիևը փոխել է անզիջում տոնայնությունը

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի սանձազերծումից հետո, երբ ադրբեջանական բանակը նպատակաուղղված գնդակոծում է քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչության դեմ կիրառում էր արգելված տեսակի զենքեր, Բաքվի նման պնդումները պարզապես անիմաստ բառակույտ են դառնում:

Բացի այդ, սանձազերծելով հերթական ագրեսիվ պատերազմը, ըստ ԱԳՆ–ի` Ադրբեջանը զրոյացրել է միջազգային միջնորդների բոլոր ջանքերը և մշակումները խաղաղ կարգավորման գործընթացում:

Միաժամանակ, ԱԳՆ-ն հիշեցում է, որ ստեղծված պայմաններում միայն մեկ ելք է մնում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը:

«Կանգնեցրե՛ք Ալիևին և Էրդողանին». բազմամարդ ակցիա Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)

Ըստ թեմայի

«Այս հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ես այդ մասին ասել եմ Ալիևին». Մակրոն
Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը
Ժնևը դատապարտում է Ադրբեջանին ու պահանջում սառեցնել Ալիևների կլանի ունեցվածքը
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ադրբեջան, Արցախ, Իլհամ Ալիև

Գլխավոր թեմաներ