12:16 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)
93420

Արցախի նախագահի մամուլի խոսնակը, խոսելով Ադրբեջանի զորքի վիճակի մասին, խորհուրդ է տալիս կարդալ իր նախորդ գրառումը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի` Հադրութը գրավելու հայտարարությանը։

«Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ ստատուսի մեջ»:

Իսկ իր նախորդ գրառման մեջ Պողոսյանը գրել էր, որ մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ Facebook–ի իր էջում, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը, նշել էր, որ հենց հիմա Հադրութում է և չգիտես ինչու մենակ հայերի է տեսնում։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր ադրբեջանական ԶՈւ–ն գրավել է Հադրութն ու շրջակա մի քանի գյուղերը։

Հիշեցնենք, որ այս պահին Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ թշնամին շարունակում է հրթիռակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)

Ըստ թեմայի

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
Ինչպես Երևան տեղափոխեցին Շուշիում վիրավորված ռուս լրագրողին. տեսանյութ
ԵՄ խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության թեման կքննարկի հոկտեմբերի 12-ի նիստում
թեգերը:
Հադրութ, Իլհամ Ալիև, Ադրբեջան, Վահրամ Պողոսյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ