10:16 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)
246102

ՀՀ վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica պարբերականին: Լրագրողի հարցին, թե ինչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը, վարչապետը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության, պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին»:

Փաշինյանը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն այսօր ստիպված են պաշտպանել կյանքի իրենց իրավունքը: «Անշուշտ, անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը, այլապես ջիհադիստական սպառնալիքը կտարածվի ամենուրեք, քանի որ վստահ եմ, որ ադրբեջանցիներն ի վիճակի չեն հսկել Անկարայի կողմից նրանց կցած իսլամիստներին: Մեր հետախուզական տվյալների համաձայն, երբ նրանք ժամանել են Ադրբեջան, նախ և առաջ փորձել են արգելել ալկոհոլի վաճառքը և շարիաթի կանոններ մտցնել»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)

Ըստ թեմայի

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության
Շուշիի եկեղեցու հրետակոծումն արդարացրած Կադիրովային չեն ազատել ՏԱՍՍ-ում զբաղեցրած պաշտոնից
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջին կադրերը. տեսանյութ
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ