22:01 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1490)
80000

ՀՀ ՊՆ ներկայացուցչի մեկնաբանմամբ` արբեջանա-թուրքական բանկն ու ահաբեկիչներն Արցախում իրենց ունեցած ներուժով 3-4 օրվա ընթացքում պիտի գրավեին 30-40 կմ տարածք: Բայց դա նրանց չի հաջողվել:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայկական ԶՈւՒ-ին հաջողվել է կոտրել ադրբեջանա-թուրքական բանակների ու ահաբեկչական հրոսակախմբերի հարձակողական օպերացիայի թափը: Լրագրողներ հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նկատեց, որ Ադրբեջանը պատերազմի առաջին օրերին շատ ավելի ինտնսիվ հարձակումներ էր ձեռնարկում:
«Ադրբեջանի մշակած լայնածավալ, ինտենսիվ հարձակողական օպերացիայի ինտենսիվությունը շատ ավելի բարձր էր: Այն մեր զինված ուժերը կասեցրեցին, տապալեցին, չնայած որոշակի դիրքեր կորցրեցինք, բայց օպերացիայի թափը, առնվազն՝ երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում տապալեցին» ,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է մարտերի ընթացքում հակառակորդի ունեցած հաջողություններին, դրանք Հովհաննիսյանը «րոպեական», «վայրկյանական» կոչեց՝ հավելելով, որ դրանք պատերազմի թափի հետ համեմատած շատ փոքր են:

«Հարավյին ուղղությամբ անգամ կիրառվել է թուրքական բանակի ամենաէլիտար բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը զինված է T-90 տանկերով: Այդպիսի ուժեր կիրառող կողմի նման օպերացիայի խնդիրը միայն տասնյակ կիլոմետրեր են: Հետագա խնդիրն արդեն ՝ 3-4 տասնյակ կիլոմետրեր: Այսինքն՝ եթե դու այդքան ուժ ես կիրառում 3-4 օրվա ընթացքում, պիտի հասնես 30-40 կմ-ի: Չես հասնում, ուրեմն տապալել ես օպերացիան»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը:

Խոսելով Ալիևի վերջին ստահոդ հայտարարություններից՝ Հովհաննիսյանը կասկած հայտնեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարման համակարգը խաթարված է:

«Շատ հնարավոր է, որ ռազմի դաշտի անհաջողությունները վերադասին չեն զեկուցում, ինչը մենք պատմության մեջ շատ ենք տեսել: Եվ չի բացառվում, որ ինքը հայտնվել է հենց այդ ծուղակում»,- ասաց Հովհաննիսյանը:

Թուրքիան ունի՞ կանաչ լույս ՆԱՏՕ-ից. ՀՀ նախագահը հարց է հղում դաշինքի անդամ երկրներին

Միաժամանակ նա նաև փաստեց, որ այդ երկրի ռազմական-քաղաքական որոշումներում վերջին շրջանում մեծ դերակատարություն ունի մեկ այլ երկիր:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1490)

Ըստ թեմայի

Շուշիի եկեղեցու հրետակոծումն արդարացրած Կադիրովային չեն ազատել ՏԱՍՍ-ում զբաղեցրած պաշտոնից
«Մեր դիրքերը վերականգնել ենք, ու դեռ մի բան էլ ավելի». նոր տեսանյութ առաջնագծից
Պաշտոնական Քաբուլը դեմ է, որ վարձկան ահաբեկիչները տեղափոխվեն Ադրբեջան. Ոսկանյան
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ