15:58 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
6016 0 0

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքի վերաբերյալ առայժմ միայն ենթադրություններ են հնչում։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպման մեկնարկից որոշ ժամանակ անց ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ԱԳՆ ընդունելությունների տունը և հետո վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա-24»–ը։

«Հնարավոր է` բանակցությունների ընթացքում հարց է բարձրացվել, և լրացուցիչ խորհրդատվություններ են պահանջվել, որոնք կարելի էր անել միայն դեսպանատնից»,– նշում է հեռուստաընկերության թղթակիցը։

Հիշեցնենք` այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել էին ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։

Հանդիպումը մեկնարկել է մոտավորապես 17։30–ին։ Տեղում աշխատող լրագրողները հայտնում են, որ մեկնարկից մեկ ժամ անց հանդիպումն ավելի քան մեկ ժամով ընդմիջվել է։

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքի վերաբերյալ առայժմ միայն ենթադրություններ են հնչում։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

Լաքոտը վերահաստատել է` Ֆրանսիան պատրաստ է աջակցել, որ Ղարաբաղում կրակը դադարեցվի
ԵՄ խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության թեման կքննարկի հոկտեմբերի 12-ի նիստում
Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը. La Republica-ի այս հարցին պատասխանել է Փաշինյանը
թեգերը:
Ջեյհուն Բայրամով, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ