00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Շուշիի եկեղեցու նկատմամբ վանդալիզմի փաստով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

© Sputnik / Karen AvetisyanПопавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши
Попавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արայիկ Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման հարցով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է  մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝  ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա:

Собор Сурб Аменапркич Казанчецоц после обстрела  - Sputnik Արմենիա
Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ

Տեղեկությունը Facebook-ում հայտնել է նախարարը՝ գրելով. «Ներկայացրել եմ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը»:

Նախարարը հայտնում է, որ նամակում հիշեցրել է նաև Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջման փաստը:

«Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով ցույց եմ տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով միանգամայն հակոտնյա իրավիճակը, որն առկա է ազատ Արցախի Հանրապետությունում»,- հայտնում է Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարը փաստում է, որ մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է և ցեղասպան քաղաքականության դրսևորում:

Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը շատ ծանր է․ բժիշկ

Արայիկ Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները:

«Իրականում ինձ փրկեց Շուշիի բժիշկը». Արցախում վիրավորված ռուս լրագրողն ապաքինվում է

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ապա սպասել մինչև այնտեղ հավաքվեն մարդիկ` տեսնելու ավերածությունը, և նորից է հարված հասցրել տաճարին։ Առաջին հարվածի ժամանակ եկեղեցում պատսպարված ընտանիք էր եղել, որոնք, բարեբախտաբար չէին տուժել։

Երկորորդ հրթիռահարման ժամանակ եկեղեցում եղել են տեղում աշխատող լրագրողները, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

Մասնագետների ու ռազմական փորձագետների դիտարկմամբ` հակառակորդը ուղիղ նշանառությամբ է հրթիռահարել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Լրահոս
0