02:40 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
687 0 0

Պայմանավորված հրադադարին մոտ երկու ժամ է մնացել, իսկ Ադրբեջանը շարունակում է հարձակումները ոչ միայն սահմանի երկայնքով, այլև հրթիռակոծում է Ստեփանակերտը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի բանակցությունների ավարտից հետո Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապի ազդանշանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանի կողմից օդային նոր հարձակման մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանը հերթական անգամ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական թաղամասերը: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: Մինչև վերջին պահը Բաքուն օգտագործում է նույն ոճը`պատերազմական հանցագործություններ»,– գրել է Բեգլարյանը։

Marianna Paytyan, [10.10.20 10:32]

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Ըստ թեմայի

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
«Փակ շրջանը կոտրվել է, Ղարաբաղում խաղաղության շանս կա». Կոսաչով
թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), օդային տագնապ, Արցախ

Գլխավոր թեմաներ