00:28 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (54)
55210

Հայկական կողմը հավատարիմ է երեք արտգործանախարարների պայմանավորվածությանը, ըստ որի` հոկտեմբերի 10-ի կեսօրին պետք է հրադադար հաստատվի։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախում կրակի դադարի հրաման է տրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Հրադադար Արցախում (54)

Ըստ թեմայի

Ադրբեջանը օդային հարձակման է անցել. ՊՆ
Ադրբեջանը հրթիռային հարված է հասցրել Կապանին, զոհեր կան
28 նոր անուն. ՊԲ–ն զոհված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել
թեգերը:
հրադադար, զինծառայող, Արցախ

Գլխավոր թեմաներ