10:06 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)
298 0 0

Հումանիտար հրադադարի ժամանակ էլ Արցախի մայրաքաղաքում կարող են պայթյունի ձայներ լսվել։ Պատճառը կրակոցները չեն լինելու։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ վերջին օրերի հրթիռակոծությունից հետո Ստեփանակերտում կա դեռևս չպայթած զինամթերք:

«Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ծառայությունը զգուշացնում է, որ պայթյուն լսելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)

Ըստ թեմայի

«Հույս ունեմ, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը». ՀՀ նախագահ
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանցիները փորձել են ներթափանցել Հադրութ
Հրադադարը կյանքի կոչելու համար աշխատանքներ են տարվում դիվանագիտական խողովակներով. ԱԳՆ
թեգերը:
պայթյուն, Ստեփանակերտ, Արցախ

Գլխավոր թեմաներ