12:58 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (70)
90410

Աղաղակող է այն փաստը, որ հակառակորդը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի ՊԲ կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Նման հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

«Դատապարտում ենք հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի ՊԲ կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո»,–նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ասվում է նաև, որ իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։

Արցախի ԱԳՆ–ն կրկին հիշեցնում է, որ ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը Ադրբեջանին կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ։

Հրադադարը կյանքի կոչելու համար աշխատանքներ են տարվում դիվանագիտական խողովակներով. ԱԳՆ

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Հրադադար Արցախում (70)

Ըստ թեմայի

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանցիները փորձել են ներթափանցել Հադրութ
Հունաստանը նույնպես ողջունում է հումանիտար հրադադարը և ավելին «պահանջում»
Վրաստանի նախագահը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ