09:53 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1558)
1061 0 0

Արցախի Հանրապետության նախագահը հուսով է, որ ասուլիսի համար նոր խոչընդոտներ չեն լինի։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրադադարի պայմանավորվածությունների ու դրանց խախտման մասին կխոսի վաղը` հոկտեմբերի 11-ին, ժամը 10։00–ին։ 

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ` այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ Հարությունյանի ասուլիսը նախատեսված էր այսօր առավոտյան, հետո հայտնի դարձավ, որ հետաձգվել է։ Արցախի նախագահն ավելի ուշ գրեց, որ տեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված` ժամը 17:00-ին նախատեսված  ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ: Նախագահը խոստացել էր, որ ստույգ ժամի մասին լրացուցիչ տեղյակ կպահի։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1558)

Ըստ թեմայի

Էրդողանն ահաբեկիչ է. Լոնդոնում մեծ թվով հայեր բողոքի ակցիա են իրականացնում
«Հույս ունեմ, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը». ՀՀ նախագահ
Հունաստանը նույնպես ողջունում է հումանիտար հրադադարը և ավելին «պահանջում»
Վրաստանի նախագահը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը
թեգերը:
Հադրութ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ