21:58 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (55)
95 0 0

Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շնորհակալություն է հայտնում ռազմական գործողությունները դադարեցնելու հանձնառության համար և աջակցություն հայտնում նրանց։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Բեռլինը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նպատակով հրադադար հաստատելու որոշումը։

Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և ամեն գնով խուսափել նոր զոհերից:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա բովանդակալից բանակցություններ սկսելու` երկու երկրների պատրաստակամությունը։ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում ինտենսիվ աշխատել հակամարտության խաղաղ և ամուր կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն։

Գերմանիայի կառավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շնորհակալություն է հայտնում ռազմական գործողությունները դադարեցնելու հանձնառության համար և աջակցություն հայտնում նրանց։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Հրադադար Արցախում (55)

Ըստ թեմայի

Վրաստանի նախագահը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը
«Քիչ առաջ վերադարձա Հադրութից». Արայիկ Հարությունյանը նոր գրառում է արել
Ադրբեջանի նախնական հաշվարկները խառնվել են
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, Հայաստան, Գերմանիա, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ