19:10 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1347)
497 0 0

Հայ բռնցքամարտիկը վիրավորվելուց առաջ հասցրել է ոչնչացնել բազմաթիվ ադրբեջանցի զինվորների։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 69 կգ քաշային Լեո Պապյանը վիրավորվել է Արցախում: Տեղեկությունը հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան։

«Հայ մարզիկը պատերազմի 2-րդ օրվանից մեկնել էր առաջնագիծ և մասնակցել մարտերին: Ցավոք թեժ մարտերի ժամանակ հայ բռնցքամարտիկը բեկորային վիրավորում է ստացել, բայց մինչև այդ հասցրել է ոչնչացնել բազմաթիվ ադրբեջանցի զինվորների»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում մարզիկին` նշելով, որ հայրենիքի պաշտպանության գործին է անցել նաև Տոկիոյի օլիմպիական ուղեգիր նվաճած մեր միակ բռնցքամարտիկը` 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1347)

Ըստ թեմայի

Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են թշնամուն ու փրկել շրջափակման մեջ ընկածների կյանքը
Շրջափակումից դուրս են եկել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն. հերոս տղաների մասին
Անանյանը ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր է բերել. հերոսները պարգևատրվում են
թեգերը:
Վիրավոր, բռնցքամարտիկ, Արցախ

Գլխավոր թեմաներ