15:22 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)
10501

Առաջիկա օրերին կշարունակվեն նաև շրջաններում հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքի որոնման աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած Ստեփանակերտի տարածքում արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ, որոնց մի մասը բնակիչներն են նկատել և արձագանքել:

«Սակրավորները դրանք ոչնչացրել են տեղում։ Սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ը հորդորում է, որ պայթուցիկ նյութերի, ականների, ինչպես նաև գնդիկաբեկորային արկերի ու կասետային ռումբերի հանդիպելիս՝ ձեռք չտալ:

Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101,112 հեռախոսահամարներով:

Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտումը Ռուսաստանին ուղղված մարտահրավեր է. քաղաքագետ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ից մեկնարկած ադրբեջանական ագրեսիայի թիրախում հաճախ հայտնվել են նաև խաղաղ բնակչությունն ու բնակելի տարածքների ենթակառուցվածքները։Վվերջի օրերին մասնավորապես հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը և բերդաքաղաք Շուշին։ Թշնամին հրթիռակոծել է նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Զոհվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընկերը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)

Ըստ թեմայի

Ձեր ցավը տանեմ. Արայիկ Հարությունյանն ու թշնամու գրոհը հետ մղած զինծառայողները. տեսանյութ
Զոհվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընկերը
Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտումը Ռուսաստանին ուղղված մարտահրավեր է. քաղաքագետ
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Սակրավոր, ական, Ստեփանակերտ, Արցախ

Գլխավոր թեմաներ