21:16 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1489)
1150 0 0

Հադրութում ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր։ Նրանք պրովոկացիա են արել այն հաշվարկով, որ ժամը 12-ին արդեն հրադադար կհայտարարվի:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին Հադրութում գրեթե ավարտված է ներթափանցած դիվերսիոն խմբի չեզոքացման գործընթացը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հադրութում ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր։ Նրանք պրովոկացիա են արել այն հաշվարկով, որ ժամը 12-ին արդեն հրադադար կհայտարարվի։ Այս պահին գրեթե ամբողջությամբ ոչնչացված են դիվերսիոն խմբերը»,–ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացուցիչներն են փորձել ներխուժել Հադրութ, Հովհաննիսյանը հորդորեց հետևել պաշտոնական լուրերին։ Նա նշեց` այն, որ Ադրբեջանի ԶՈւ–ի կազմում կան ահաբեկիչներ, դա փաստ է։

Նա հայտնեց նաև, որ այս պահին արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական անդորր է։

Իսկ ինչ վերաբերում է դիրքային փոփոխություններին` այս կամ այն դիրքը կորցնելուն կամ ձեռք բերելուն, Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխություններ` թե՛ առաջ, թե՛ հետ` շատ են տեղի ունեցել։ Նա հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում դիրքային փոփոխությունների մասին խոսելը հարաբերական է, քանի որ ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել։

Նշենք, որ այսօր լուրեր էին պտտվում, որ Հադրութում դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացրած խումբը Թուրքիայի հատուկ ջոկատայիններն էին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1489)

Ըստ թեմայի

Ստեփանակերտում օդային տագնապ է
Զոհվածների վերադարձի և գերիների փոխանակման թեմայով ԵԱՀԿ ՄԽ–ն կապի մեջ է Կարմիր խաչի հետ
Հակառակորդը մեկ օրում շուրջ 200 զոհ է ունեցել. Հովհաննիսյան
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, դիվերսիա, Թուրքիա, Թուրք, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հադրութ

Գլխավոր թեմաներ