15:03 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1518)
504 0 0

Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, հղում անելով Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանին, տեղեկացնում է, որ այս պահին ադրբեջանական ԶՈւ–ն հրթիռակոծվում է Արցախի Մարտունի, Շուշի համայնքները։

«Բացի այդ, հրթիռակոծվում են նաև Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ»,–հայտնում են կենտրոնից։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ թշնամին, խախտելով հումանիտար հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծում է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1518)

Ըստ թեմայի

ՀԱՊԿ –ը դեմ է ղարաբաղյան հակամարտությանը երրորդ ուժի միջամտությանը. Զաս
Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցմանն ուղղված քայլերը. ՀՀ ԱԳՆ դատապարտում է
Ստեփանակերտի հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայի բանակցություններին. Պողոսյան
թեգերը:
Մարտունի, Շուշի, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, հրթիռակոծություն, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ