09:39 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1557)
681 0 0

Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում: Արայիկ Հարությունյանը պատմեց, որ ասուլիսից րոպեներ առաջ է խոսել Հադրութի քաղաքապետի հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի -Sputnik. Այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ արձանագրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ զինանդադարից առաջ Ալիևը հայտարարել էր Հադրութի գրավման մասին: Բայց քանի որ հասկացել է, որ իրականում իրենք շատ հեռու են Հադրութի սահմանից, վերջին հարվածն է տվել Հադրութին:

«Հատուկ պատրաստված ստորաբաժանումներից ու այլ երկրներից ներգրավված վարձկաններից ձևավորել են մի խումբ, որը ներկայացվեց որպես դիվերսիոն, բայց նպատակը ոչ թե դիվերսիան էր, այլ ժամերի ընթացքում գրավել Հադրութ քաղաքը: Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ ու Հադրութի մոտակա տարածք: Առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ: Բայց մեզ հաջողվել է վերադասավորվել ու այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղքաքի վարչակազմի շենքում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ ասուլիսից րոպեներ առաջ է խոսել նրա հետ:

Հադրութում սպանված երկու խաղաղ բնակիչների մասին լուրերը Արայիկ Հարությունյանը չմեկնաբանեց՝ լրագրողներին հորդորելով բավարարվել իր ներկայացրած տեղեկատվությամբ:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն, հոկտեմբերի 10-ի առավոտյան ԱՀ Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1557)

Ըստ թեմայի

Այս ցեղասպանության համար պատասխան է տալու նաև Իսրայելի իշխանությունը. Արցախի նախագահ
Արցախի նախագահը հայտնեց, թե երբ է նախատեսվում սկսել գերիների ու զոհվածների փոխանակումը
Թուրքիան ղեկավարում է ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ները. ՊՆ
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Արցախ, Հադրութ

Գլխավոր թեմաներ