19:51 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
621 0 0

Հիլդա Դիրուհի Բուրմայանը նաև Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն է։ Նա իր հանգուցյալ ամուսնու հետ տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Բրազիլահայ բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանը մեկ միլիոն դոլար է փոխանցել ի աջակցություն Արցախի։ Տեղեկությունը հրապարակված է «Հայաստան» համահայկական հիմանդրամի ֆեյսբուքյան էջը։

«Շնորհակալ ենք Ձեր նվիրումի և անմնացորդ աջակցության համար», – գրված է հիմնադրամի էջում։

Հիլդա Դիրուհի Բուրմայանը «Հայաստան» հիմնադրամի Բրազիլիայի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ է և պատվավոր նախագահ։ Բուրմայանը նաև Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն է։

Նա իր հանգուցյալ ամուսնու` Վարուժան Բուրամայանի հետ տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին։ Բուրմայանները մեծ դեր են ունեցել 1988-ի երկրաշարժից տուժած հայրենակիցների համար Բրազիլիայից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի կազմակերպման գործում: Նրանց ֆինանսավորմամբ Բրազիլիայում կառուցվել է նաև Հայաստանի Հանրապետության նոր դեսպանատունը։

Ավելի վաղ ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը ևս մեկ միլիոն դոլար էր փոխանցել Արցախին։ Այս պահի դրությամբ «Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 93 միլիոն դոլար։

Հանգանակություններ կատարել հնարավոր է հետևյալ էլեկտրոնային հասցեով` https://www.himnadram.org/en։ Գումարն ուղղվում է Արցախի պաշտպանության բանակին և պատերազմից տուժած արցախցիներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Ըստ թեմայի

Պետծառայողներն իրենց սոցփաթեթի փողը կկարողանան տալ Արցախին ու ՀՀ–ին օգնող հիմնադրամներին
Մոսկվայաբնակ դիզայներն իր եկամուտը կուղղի Արցախի օգնության հիմնադրամին
Ուշադիր եղեք. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ է ստեղծվել
Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
թեգերը:
Պատերազմ, Արցախ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Գլխավոր թեմաներ