15:15 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1519)
365 0 0

ԿԽՄԿ–ի Ստեփանակերտի և ադրբեջանական Բարդայի ներկայացուցիչները հումանիտար հրադադարի պահպանման պայմանները բավարար չեն համարում։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեն Արցախի և Ադրբեջանի դիերի և գերիների փոխանակումը դեռևս չի սկսել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ–ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 

«Մենք կսկսենք մեր հումանիտար առաքելությունը, երբ հրադադարը իրականում պահպանվի, երբ դադարեն հրետակոծությունները։ Մենք ֆիզիկապես չենք կարող աշխատանքներ սկսել, քանի որ այդպիսով կվտանգենք մեր թիմերի անվտանգությունը ևս», – ասել է Ամատունին։

ԿԽՄԿ–ի թե՛ Ստեփանակերտի, թե՛ ադրբեջանական Բարդա քաղաքի ներկայացուցիչները հումանիտար հրադադարի պահպանման պայմանները բավարար չեն համարում։ Ամատունու խոսքով` Կարմիր խաչը մշտական կապի մեջ է երկու կողմերի պաշտոնական կառույցների հետ։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Ադրբեջանը, սակայն, չի պահում պայմանավորվածությունը։ Դրան արդեն իսկ արձագանքել է Արցախի ԱԳՆ–ն, հայտարարելով, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1519)

Ըստ թեմայի

Ստեփանակերտ. վիրավոր քաղաքը հումանիտար հրադադարի առաջին օրը. լուսանկարներ
Պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ. ՊԲ–ն հորդորում է պահել հումանիտար հրադադարի ռեժիմը
Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը. Ռուսաստանում Հայաստանի դեսպան
թեգերը:
Ադրբեջան, հրադադար, Արցախ, Կարմիր խաչ

Գլխավոր թեմաներ