23:49 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)
254 0 0

Սինանյանը ուղիղ եթերի ընթացքում մատնանշեց, թե ինչպես կարող են Ռուսաստանի հայերը աջակցել հայրենիքին։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայերի դեմ պայքարում են այն ահաբեկիչները, որոնց Ռուսաստանը չի հասցրել վերացնել։ Նման  հայտարարություն արեց սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

«Ռուսաստանը երկար պայքար է տանում Սիրիայի ահաբեկիչների դեմ, և այսօր նրանց մնացորդները, որոնց դեռ ՌԴ–ն չի հասցրել վերացնել, կռվում են Արցախում հայերի դեմ։ Նույն ահաբեկիչների դեմ պայքարում է Ռուսաստանը, նույն ահաբեկիչների դեմ պայքարում են Հայաստանը և Արցախը», – ասեաց Սինանյանն իր խոսքում։

Սինանյանն ուղիղ եթերի ընթացքում մատնանշեց, թե ինչպես կարող են Ռուսաստանի հայերը աջակցել հայրենիքին։ Նրա խոսքով` ամեն երկրում պարտադիր չէ բողոքի ակցիաներ կազմակերպել։

«Մենք տեսնում ենք, որ արևմուտքում բողոքի ակցիաները, հանրահավաքները շատ ձեռնտու են և օգտակար։ Սակայն որոշ երկրներում դրանք կարող են ոչ այդքան արդյունավետ լինել։ Հայրենիքին աջակցելու այլ տարբերակներ կան», – ասաց սփյուռքի գլխավոր հանձնակատարը։

Նա կոչ արեց ռուսահայ համայնքին հանգանակություններ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար, նաև առաջնագիծ մեկնել ցանկացող կամավորների համար բացատրեց զինկոմիսարիատների հետ կապ հաստատելու տարբերակները։

«Այն, ինչ թուրքերը կարողացան Արևմտյան Հայաստանի հետ անել, Արևելյանի հետ չեն կարող անել։ Մենք այլևս անպաշտպան չենք։ Մենք ունենք բանակ, պետություն, մեզ աջակցող հայություն», – ասել է իր խոսքում Սինանյանը։

Բացի այդ, նա հայությանը դիմեց թուրքական ապրանքները բոյկոտելու կոչով, նշելով, որ «հայ մարդը չպետք է լումա անգամ ավելացնի թուրքական գանձարանում»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)

Ըստ թեմայի

Օհանյանը դատապարտել է աշխարհին լռության համար ու կոչ արել օգնել «Հայաստան» հիմնադրամին
Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Ուշադիր եղեք. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ է ստեղծվել
թեգերը:
Ռուսաստան, ահաբեկիչ, Արցախ, Զարեհ Սինանյան

Գլխավոր թեմաներ