ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Արցախում խոցված ԱԹՍ–ն իսրայելական արտադրության է։
«Խոցված Իսրայելական ԱԹՍ-ների դետալները։ RAFAEL ընկերության լոգոն պարզ երևում է», – գրել է Հովհաննիսյանը։
«Rafael» ընկերությունը սպառազինություն արտադրող իսրայելական ընկերություն է։ Իսրայելում ևս 3 այդպիսի ընկերություն կա։
Ավելի վաղ Հովհաննիսյանը հրապարակել էր տվյալներ այն մասի, որ Թել-Ավիվից Թուրքիայով ու Վրաստանով զենք–զինամթերքով բեռնված ինքնաթիռներ են ժամանում Բաքու։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
ՊԲ–ն կասեցրել է թշնամու հարձակման փորձը, պատճառել մեծ քանակությամբ մարդկային կորուստներ
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո