02:35 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
514 0 0

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հումանիտար հրադադարի պայմանները և այժմ ակտիվ հրետակոծման են անցել հարավում։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

«Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը»,–գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

«Վերանայեք ձեր որոշումը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է` ահաբեկիչներ կան
Թուրքիան ամեն կերպ ցանկանում է Նախիջևանը ցամաքային ճանապարհով միացնել Ադրբեջանին. փորձագետ
Հադրութի վարչակազմի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում դիվերսիոն խմբի ոչնչացման մասին
թեգերը:
հրետակոծություն, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ