12:55 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
561 0 0

Հեռուստահաղորդավարն իր հետևորդներին հայտնել է, որ անասելի ցավ է ապրում ընկերոջ կորստի համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար Լերա Կուդրյավցևան Instagram–ի իր էջում գրել է, որ կորցրել է ընկերոջը, որը վերջերս Արցախ էր գնացել։

«Լեռնային Ղարաբաղում զոհվել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Նա իր կնոջ, երեխաների և մոր ապրում էր Իսպանիայում։ Մեկնել էր Արցախ։ Եվ ահա նա չկա... Աներևակայելի լուսավոր, բարի Արմեն, դու հավերժ կմնաս հիշողությանս մեջ։ Աշխարհը խելագարվում է»,–գրել է Կուդրյավցևան ու կանգ առնելու կոչ արել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 49719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Ըստ թեմայի

«Հաղթանակած դառնաս տուն». Արծրուն Հովհաննիսյանի կրտսեր եղբայրը ռազմաճակատ է մեկնել
Արարատ Միրզոյանը Վյաչեսլավ Վոլոդինին է ներկայացրել առաջնագծում ստեղծված իրավիճակը
Ադրբեջանը նորից խեղաթյուրում է իրականությունը Ալիևի ցանկությունը «կյանքի կոչելու» համար
թեգերը:
Լերա Կուդրյավցևա, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ