18:59 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1347)
3592420

Անխղճությունը սահման չունի. երբ տղամարդը ձեռքերը բարձրացրել է, որ ցույց տա՝ անզեն է, ադրբեջանցիները կրակել են նաև նրա բաց ափի մեջ։

ԵՐԵՎԱն, 12 հոկտեմբերի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում Հադրութում ադրբեջանցիների կողմից սպանված հաշմանդամություն ունեցող տղայի լուսանկարն է հրապարակել։

«Հոկտեմբերի 10-ին Հադրութ ներխուժման ժամանակ ադրբեջանական դիվերսիոն խումբը սպանել է առնվազն 4 խաղաղ բնակչի, որոնցից մեկը հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանն էր: Տեսեք, նրանք կրակել են նույնիսկ տղայի բաց ափի մեջ, որը ենթադրաբար բարձրացրել էր, որպեսզի ցույց տար, որ նա անզեն է իր տանը»,–լուսանկարներին կից գրել է Բեգլարյանը։

Ի դեպ, տղայի մորը նույնպես սպանել են։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն առավոտյան հայտնել էր, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Հադրութի ուղղությամբ։

​Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 429 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1347)

Ըստ թեմայի

Հադրութում ադրբեջանցիները սպանել են 2 բնակչի` մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն
Հադրութի վարչակազմի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում դիվերսիոն խմբի ոչնչացման մասին
Թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ. Վահրամ Պողոսյան
թեգերը:
հաշմանդամ, Սպանություն, ադրբեջանցի, Հադրութ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)

Գլխավոր թեմաներ