02:15 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
182 0 0

ԼՀ խմբակցության ղեկավարը վստահ է, որ եթե Հայաստանի հետ միասին Արցախի անկախությունը ճանաչի, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից որևէ մեկը, այդ պարագայում ՀՀ–ի կողմից ԱՀ–ի անկախության ճանաչումն իմաստ կունենա:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա կլինի անիմաստ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ եթե 1-2 օրվա ընթացքում հրադադար չլինի, նա կդիմի ՀՀ-ին՝ ճանաչելու ԱՀ անկախությունը։

«Դա խնդրի լուծում չէ և կփակի ԵԱՀԿ Մինսկի խմբի դուռը մեր առջև: Եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ Արցախի անկախությունը ճանաչեն մեզ հետ միաժամանակ, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից որևէ մեկը և այլ երկրներ, այդ պարագայում դա իմաստ կունենա: Այս փուլում այդ հարցը քննարկվում է, և ուղերձ է հղվում արտաքին աշխարհին»,- ասաց Մարուքյանը։

ԼՀ խմբակցության ղեկավարի խոսքով` հավանականություն կա, որ Մինսկի խմբից Ֆրանսիան և ՌԴ-ն կճանաչեն Արցախի անկախությունը, եթե դիվանագիտական ճիշտ աշխատանք տարվի։

«Սեղանի վրա պետք է դնել այն մոտեցումը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչումը նաև Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հարց է: «Անջատում՝ հանուն փրկության»-ը տեղի է ունեցել, հիմա այն փուլն է, որ պետք է լինի «Ճանաչում՝ հանուն փրկության»»,-հայտարարեց Մարուքյանը:

Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք. Արայիկ Հարությունյան

Նրա խոսքով` դիվանագիտական մեծ աշխատանք պիտի տարվի, որ Արցախի միջազգային ճանաչում լինի նաև ուժի, պաշտպանության,անվտանգության երաշխիքներով, այլ ոչ թե լոկ թղթի վրա։

Հավելենք` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում է կազմակերպվել, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն է եղել։

Արտախորհրդարանական ուժերը հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց տեսակետները ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Այլ հարցեր նույնպես քննարկվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 429 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Ըստ թեմայի

Ինչպես է խոցվում ադրբեջանական «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռը. տեսանյութ
Բեգլարյանը հրապարակել է ադրբեջանցիների կողմից սպանված հաշմանդամություն ունեցող տղայի նկարը
Կրեմլը կարևորում է Ղարաբաղում հումանիտար հրադադարի պահպանումը

Գլխավոր թեմաներ