14:55 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1518)
205 0 0

Շրջվարչակազմի ղեկավարը բարձր է գնահատում թիկունքում գտնվող յուրաքանչյուր քաղաքացու օգնությունը, որը փոքր–ինչ կբարելավի ապաստարաններում ապրողների պայմանները:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Շուտով ամեն ինչ վերջանալու է և, անշուշտ, մեր հաղթանակով: Ասկերանում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը` ապաստարաններում գտնվող ասկերանցիների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Տեղեկանալով բնակիչներին հուզող հարցերին, Բարսեղյանն ասել է, որ պատրաստ է ամեն ինչով աջակցել նրանց։

Շրջվարչակազմի ղեկավարը բարձր է գնահատել թիկունքում գտնվող յուրաքանչյուր քաղաքացու օգնությունը, որը փոքր–ինչ կբարելավի ապաստարաններում մնացողների պայմանները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 429 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1518)

Ըստ թեմայի

Հադրութում ադրբեջանցիները սպանել են 2 բնակչի` մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն
Հադրութի վարչակազմի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում դիվերսիոն խմբի ոչնչացման մասին
Թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ. Վահրամ Պողոսյան
թեգերը:
Պատերազմ, ապաստարան, Ասկերան, Արցախ

Գլխավոր թեմաներ