12:44 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)
1825 0 0

Շուրջ 2 ժամ տևած դռնփակ հանդիպման ավարտին Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները հանդես եկան ասուլիսով։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ԼՂ–ում հումանիտար նպատակներով ռազմական գործողությունները դադարեցնելու նախաձեռնությամբ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ շուրջ 2 ժամ տևած դռնփակ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև նշեց, որ Պուտինի նախաձեռնությունը ներառում է նաև քննարկումներ խաղաղ կարգավորման բոլոր հարցերի վերաբերյալ։

«Հոկտեմբերի 9-10–ին այստեղ կայացած մեր հանդիպման ընթացքում այդ որոշումն ընդունվել է։ Այն հրապարակված է, ներկայացված է ԵԱՀԿ–ին ու ՄԱԿ–ին, և մենք հուսով ենք, որ այն անվերապահորեն կիրականացվի երկու կողմերից։ Մենք այս մասին այսօր խոսել ենք»,– ասաց Լավրովը։

ՌԴ նախարարը նշեց, որ իրենք ամենևին չեն կարծում, թե բոլոր այդ հարցերն արագ ու միանգամից լուծվելու են։
«Մենք հասկանում ենք, որ պետք է գործընթաց, բայց բանակցային քաղաքական գործընթացի երկարաձգումը ճիշտ չենք համարում։ Թե ինչպես է պետք առաջ շարժվել, խոսելու են նաև Մնացականյան–ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հանդիպման ընթացքում»,– ասաց Լավրովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր Մոսկվա է մեկնում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։  (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։

ՌԴ–ն ու Հայաստանը հավատարիմ են մնում զինադադարի պայմանավորվածությանը. Լավրով

Լավրովի հետ փակ հանդիպումից առաջ ԱԳ նախարարները հանդես եկան հրապարակային հայտարարություններով։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)

Ըստ թեմայի

«Իրականում ինձ փրկեց Շուշիի բժիշկը». Արցախում վիրավորված ռուս լրագրողն ապաքինվում է
Մի բան է, երբ լսում ես պատերազմի մասին, և բոլորովին այլ բան, երբ մեկնում ես սահման
Սամվել Կարապետյանը 3 մլն դոլար է հատկացրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար
թեգերը:
Պատերազմ, հրադադար, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Զոհրաբ Մնացականյան, Մոսկվա, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ