03:11 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (76)
247 0 0

Ռուսաստանի ԱԳ նախարարը խոսեց կողմերի` ձեռք բերված պայմանավորվածության կատարման ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը հավատարիմ են մնում հոկտեմբերի 10-ին ՌԴ–ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին եռակողմ պայմանավորվածությունը։

«Մենք` նախարար Մնացականյանի հետ մեր բացման խոսքերում վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն պայմանավորվածությանը, որը ձեռք էր բերվել այստեղ լույս շաբաթ օրվա գիշերը։ Այնտեղ հստակ նշված է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը` հումանիտար նպատակով, հետևել կրակի դադարեցման պարտավորությունների կատարմանը, փոխանակել գերիներին, պահվող անձանց ու զոհվածների դիակները, ինչպես նաև վերսկսել խաղաղ բանակցությունների քաղաքական գործընթացը` ՄԽ համանախագահների ներքո և այդ շրջանակներում մշակված սկզբունքների հիման վրա։ Ահա սա է մեր ու Հայաստանի դիրքորոշումը»,– լրագրողի հարցին ի պատասխան մեկնաբանեց ՌԴ ԱԳ նախարարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր Մոսկվա է մեկնում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։

Լավրորվի հետ փակ հանդիպումից առաջ ԱԳ նախարարները հանդես եկան հրապարակային հայտարարություններով։

Պուտինը խոսել է ԼՂ–ում ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին. Լավրով

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Հրադադար Արցախում (76)

Ըստ թեմայի

«Իրականում ինձ փրկեց Շուշիի բժիշկը». Արցախում վիրավորված ռուս լրագրողն ապաքինվում է
Մի բան է, երբ լսում ես պատերազմի մասին, և բոլորովին այլ բան, երբ մեկնում ես սահման
Սամվել Կարապետյանը 3 մլն դոլար է հատկացրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար
թեգերը:
Պատերազմ, հրադադար, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Ռուսաստան, Զոհրաբ Մնացականյան, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ