15:12 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (55)
202 0 0

Նախարարը մեկնաբանեց, որ քննարկումներն իրականացվում են և՛ Միջազգային կարմիր խաչի, և՛ ՌԴ–ի, և ՄԽ համանախագահների մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի հաստատել կայուն հրադադարի հիմք, որի վրա հնարավոր կլինի քննարկել նաև մնացած հումանիտար հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի –Sputnik. ԼՂ-ում զինադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմներին Հայաստանն ու Արցախը կողմ են և կողմ են եղել միշտ։ Դեմ է եղել միայն Ադրբեջանը։ Այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Վաղուց ժամանակն է ներդնել վերիֆիկացիոն մեխանիզմներ։ Առաջարկներ շատ են եղել։ Բայց ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Արցախն են եղել դրանցից հրաժարվողները։ Հրաժարվողը եղել է Ադրբեջանը»,– ասաց նա։

Ի պատասխան Հայաստանի հասցեին այսօր հնչող հակառակ պնդումներին ու մեղադրանքներին` Մնացականյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արցախում այսօր կատարվողի մեղավորը հայկական կողմը չէ։

«Այժմ ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում հատկապես այդ հարցի շուրջ, և ինչպես ասված էր մեր համատեղ հայտարարության մեջ, այժմ մեր առաջնահերթ խնդիրը կրակի դադարեցման ապահովումն է ու վերիֆիկացիոն մեխանիզմների ապահովումը։ Այսօր մեզ մոտ առկա է այն իրավիճակը, երբ մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք անցնել մեր առաջին պայնամավորվածության առաջին կետով նախատեսված աշխատանքներին»,– ասաց Մնացականյանը։

Նախարարը մեկնաբանեց, որ քննարկումներն իրականացվում են և՛ Միջազգային կարմիր խաչի, և՛ ՌԴ–ի, և ՄԽ համանախագահների մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի հաստատել կայուն հրադադարի հիմք, որի վրա հնարավոր կլինի քննարկել նաև մնացած հումանիտար հարցերը։

«Եթե մեզ չհաջողվի երկարատև հրադադար հաստատել, այն շարունակելու է բացասաբար ազդել մնացած բոլոր հարցերի վրա։ Դրա համար հրադադարի հաստատման վերիֆիկացիոն մեխանիզմներն ու հրադադարի պահպանումը մեզ համար առաջնային կարևորության հարց է մնում»,– ասաց Մնացականյանը։

Հայկական կողմը պատրաստ է, եթե Ադրբեջանը դադարեցնի կրակը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր Մոսկվա է մեկնում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։

Լավրովի հետ փակ հանդիպումից առաջ ԱԳ նախարարները հանդես եկան հրապարակային հայտարարություններով։

Պուտինը խոսել է ԼՂ–ում ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին. Լավրով

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Հրադադար Արցախում (55)

Ըստ թեմայի

Արցախյան խնդիրը դարձել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիք. Մնացականյան
ՌԴ–ն ու Հայաստանը հավատարիմ են մնում զինադադարի պայմանավորվածությանը. Լավրով
Մոտ ապագայում Փաշինյանը կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, Սերգեյ Լավրով, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ