23:35 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)
226 0 0

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Մոսկվայում պատասխանել են արցախյան բանակցային խաղաղ գործընթացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում Թուրքիայի ներգրավմման հավանականության մասին հարցին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ արցախյան բանակցային խաղաղ գործընթացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում Թուրքիայի ներգրավումն անընդնելի է։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվ դերին, այդ դերն այժմ արտահայտվում է մեր տարածաշրջանում ահաբեկիչների առկայությամբ, Ադրբեջանին ակտիվ ռազմական աջակցությամբ։ Հետևաբար, թերևս հասկանում եք, որ նման ակտիվությունը որևէ կերպ չի կարող ընդունվել»,– ասաց Մնացականյանը` պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ–ում Թուրքիայի հնարավոր ներգրավման մասին հարցին։

Անդրադառնալով նույն հարցին` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ օրեր առաջ հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, որի ընթացքում հույս է հայտնել, որ Թուրքիան կողջունի իրենց ջանքերը, և որ Չավուշօղլուն հաստատել է Թուրքիայի աջակցությունը մոսկովյան պայմանավորվածությանը։

Այդուհանդերձ, Լավրովը շեշտեց, որ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ–ի ֆորմատն անփոփոխելի է։

«Մենք վերահաստատում ենք ոչ միայն բանակցային ֆորմատի անփոփոխելիությունը, այլև խաղաղ քաղաքական բանակցային գործընթացին մեր հավատարմությունը, որի սկզբունքները մշակվել են հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ»,– ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը ևս ողջունել է հումանիտար հրադադարի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունը և հույս հայտնեց, որ մոսկովյան փաստաթուղթը կարճ ժամանակում կհաջողվի կյանքի կոչել։

Զինադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներին Հայաստանն ու Արցախը կողմ են, Ադրբեջանը` դեմ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր Մոսկվա է մեկնում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։

Լավրովի հետ փակ հանդիպումից առաջ ԱԳ նախարարները հանդես եկան հրապարակային հայտարարություններով։

Պուտինը խոսել է ԼՂ–ում ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին. Լավրով

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1414)

Ըստ թեմայի

Լավրովը արցախյան հարցում բեկում է ակնկալում ամենակարճ ժամկետում
Խաղաղ ակցիա Երևանի փողոցներում. պահանջը Արցախի միջազգային ճանաչումն է. տեսանյութ
Եվս 51 զոհ. ՊԲ–ն Արցախում ընկածների նոր անուններ է հրապարակել
Արցախում ոչնչացնում են չպայթած կասետային ռումբերն ու «Գրադի» արկերը. տեսանյութ
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Սերգեյ Լավրով, Զոհրաբ Մնացականյան, վարձկաններ, ահաբեկիչ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ