02:45 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
40720

Արցախի հրետակոծվող բնակավայրերից մի մասում հիմա համարյա չկան կանայք ու երեխաներ։ Տղամարդիկ նրանց հեռացրել են կրակի գոտուց, որ կարողանան մտածել միայն թշնամուն հաղթելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կրակոցներ, տագնապի ազդանշան, իրարանցում: Հենց այս իրավիճակում են Գևորգն ու Արմինեն իրենց 6 անչափահաս երեխաներին Արցախից Գյումրի բերել: 

«Գիշերով ենք եկել։ Կրակոցներ էին, ուժեղ կրակոցներ։ Ճիշտ է՝ իմ ու ամուսնուս՝ Գևորգի ծննդավայրը Գյումրին է, բայց մեր սիրտը հիմա Շիրակում է: Երեխաներս այնտեղ են ծնվել ու համատեղ կյանքի լավագույն օրերն այդ փոքրիկ գյուղի հետ է կապված»,-ասում է Արմինեն։

Խոսքն Արցախի Շիրակ գյուղի մասին է:

Երբ 23 տարի առաջ Գևորգը եղբոր հետ Գյումրուց մեկնեց Արցախ՝ բնակություն հաստատելու, չէր պատկերացնում, որ տարիներ անց ստիպված հետ է դառնալու:

Годовалая Наре будет праздновать свой первый день рожденья в селе Азатан (6 октября 2020). Ширакская область
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արմինեն` 7–ամյա Նելլիի ու 1–ամյա Նարեի հետ

Հետաքրքրի զուգադիպությամբ` Շիրակից մեկնած  Գևորգ Մկրտչյանը բնակություն հաստատեց Արցախի Շիրակ գյուղում: Հենց այստեղ էլ հարս տարավ Արմինեին:

Հարազատ դարձած Շիրակում ամեն ինչ լավ էր՝ սեփական տուն ունեին, հող ու անասուններ։ Դժգոհելու առիթ չկար: Սակայն սեպտեմբերի 27-ից ադրբեջանական ագրեսիվ գործողությունները 6 երեխաների հորը ստիպեցին մտածել երեխաներին ժամանակավոր իր ծննդավայրն ուղարկելու մասին։ Նրանք ժամանակավոր բնակություն են հաստատել Շիրակի մարզի գյուղերից մեկում: Գևորգն այսօր ճակատում չէ առողջական խնդիրների պատճառով:  

«Հոկտեմբերի 2-ին ենք եկել։ Որոշեցինք երեխաներին բերել, թողնել մամայիս մոտ ու հետ դառնալ, բայց քանի որ ամուսինս խնդիր ունի աչքի հետ կապված ու ճակատում կռվել չի կարող, հավանաբար կմնա մեզ հետ՝ այն հույսով, որ շատ շուտով այս ամենը կավարտվի ու հետ կդառնանք»,-ասում է կինը՝ Արմինեն:

«Այստեղ կոֆեն քաղցր է, չուզես էլ` պետք է խմես». կյանքը Ստեփանակերտի ապաստարանում

6 երեխաներից ավագը՝ Փայլակը 15 տարեկան է, փոքրը` Նարեն, հոկտեմբերի 9-ին դարձավ 1 տարեկան:  Հետ վերադառնալ բոլորն են ուզում՝ մեծ ու փոքր: Իր դպրոցն ու դասերին հասցրել է կարոտել 7 ամյա Նելլին: «Ուզում եմ` էլ չկրակեն ու մենք տուն վերադառնանք»,-ասում է նա:

Որքան էլ որ հարազատ Հայաստանում իրենց լավ են ընդունում, Շիրակի իրենց տունն ու ընկերներին Մկրտչյանները շատ են կարոտում:

 

Годовалая Наре будет праздновать свой первый день рожденья в селе Азатан (6 октября 2020). Ширакская область
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արմինեն` 1–ամյա Նարեի հետ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 480 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 49719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

«Մենք արդեն կոփվել ենք». Հադրութի քաղաքապետի տան վրա ռեակտիվ արկ է ընկել
Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել
Մարտունին ու Մարտակերտը հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ
թեգերը:
բազմազավակ ընտանիք, Պատերազմ, Արցախ, Գյումրի

Գլխավոր թեմաներ