12:05 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1709)
133 0 0

Պարգև արքեպիսկոպոսն աղոթք է բարձրացրել զինծառայողների շուտափույթ առողջության համար։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորներին։

Պարգև արքեպիսկոպոսի ու վիրավոր զինծառայողների հանդիպման լուսանկարները հրապարակվել են հոգևոր առաջնորդի ֆեյսբուքյան էջում։

Հոգևորականն աղոթք է բարձրացրել զինծառայողների շուտափույթ առողջության համար և բժիշկներին էլ մաղթել է ուժ ու կորով, որպեսզի առավել զորացած դարմանեն զինվորների վերքերը։

Արցախի թեմի առաջնորդն այցելել է նաև օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրել Հայաստան/Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1709)

Ըստ թեմայի

Զինվորների կարիքների անվան տակ կեղծ դրամահավաքներ են կազմակերպվում
«Մեր ազգերն ուս ուսի տված են կռվում». Արցախում երեք ասորի զինծառայող է զոհվել
Կասետային զինատեսակներ․ ինչո՞ւ են դրանք արգելված
թեգերը:
աղոթք, զինծառայող, Արցախ

Գլխավոր թեմաներ