15:58 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1523)
220 0 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Ելիսեյան պալատում ընդգծել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին կողմերի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 9-ին ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա են մեկնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ռուս գործընկերոջ հետ նրանք ավելի քան 10 ժամ բանակցություններ են վարել: Արդյունքում Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հոկտեմբերի 10-ի կեսօրից դադարեցնել կրակը Ղարաբաղում, փոխանակել գերիների և զոհվածների մարմինները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնեցնել հրադադարի կոնկրետ մանրամասները: Սակայն Ադրբեջանը 5 րոպե անգամ չի պահել հրադադարի պայմանավորվածությունը։

«Հրադադարի մասին պայմանագիրը չի իրականացվում։ Անհրաժեշտ է, որ այն կատարվի։ Դա մնացածի սկիզբն է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք դրան», - լրագրողներին ասել է Ելիսեյան պալատի աղբյուրը։

Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով նորից է խոսել Էմանուել Մակրոնի հետ

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1523)

Ըստ թեմայի

ԵԽԽՎ-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները
ԵԽԽՎ-ն կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունն առանց բանաձևերի
Ինչու հենց հիմա պետք է ճանաչել Արցախի անկախությունը. Մելքումյանը պատմել է ԵԽԽՎ նիստից
թեգերը:
Արցախ, Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Էմանուել Մակրոն

Գլխավոր թեմաներ