07:37 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.24
  • GBP643.48
  • EUR582.42
  • RUB6.45

«Ստորգետնյա կյանքի» պահանջները, կամ ինչպես է ապրում Ստեփանակերտը վերջին օրերին

Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)
63420

Արցախի մայրաքաղաքում անվտանգության նկատառումներով գազն անջատված է, մարդիկ փորձում են ջերմության այլընտրանքային աղբյուրներ գտնել։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի –Sputnik. Անդադար ռմբակոծվող Ստեփանակերտում էլեկտրական և փայտի վառարանների՝ բուրժույկաների մեծ պահանջարկ կա։

Բառացիորեն մեկ շաբաթ առաջ քաղաքում ոչ մի բաց խանութ, դեղատուն կամ որևէ այլ հաստատություն չկար։ Բայց վերջին մի քանի օրն Արցախի մայրաքաղաքում համեմատաբար հանգիստ է. ճիշտ է, տագնապի ազդանշանը շարունակում է պարբերաբար հնչել, բայց փողոցներում արդեն մարդիկ են հայտնվում, որոնք մինչ այդ ապաստարաններից գրեթե դուրս չէին գալիս։

Владелец строительного магазина в Степанакерте, Варужан
© Sputnik / Aram Nersesyan
Շինանյութի խանութի տերը` Վարուժանը

Sputnik Արմենիայի թղթակիցները քաղաքում պատահաբար շինանյութի բաց խանութի հանդիպեցին, այն թերևս քաղաքում գործող միակ նմանատիպ խանութն է այս պահին։

«Երկու օր է, որ ավելի հանգիստ է, մարդիկ աստիճանաբար դուրս են գալիս ապաստարաններից։ Բայց հաճախորդները դեռ շատ քիչ են»,- Sputnik Արմենիային պատմեց խանութի տերը՝ Վարուժանը։

Հայի հնարամիտ նվիրատվությունը հիացրել է Սերժ Թանկյանին. նա տեսանյութ է հրապարակել

Իհարկե, լիարժեք աշխատանքի մասին խոսք լինել չի կարող։ Ընդամենը մի քանի ժամով է բացվել, առևտրի ժամանակը չէ, քաղաքացիները դեռ չեն էլ մտածում, որ խանութները կարող են գործել։

Строительный магазин в Степанакерте
© Sputnik / Aram Nersesyan
Շինանյութի խանութ Ստեփանակերտում

Հազվագյուտ հաճախորդները հիմնականում գնում են կողպեքներ, պոլիէթիլեն, մեխեր՝ մեծ մասի տները տուժել են  ռմբակոծության հետևանքով։ Հենց իր՝ Վարուժանի տունը նույնպես վնասվել է, բայց, բարեբախտաբար, զոհեր չեն եղել։

Մինչ մենք զրուցում ենք խանութի տիրոջ հետ, հաճախորդներ են ներս մտնում։

-Վառարան ունե՞ք`էլէկտրական։

-Չունենք։

-Ոչ մի տեսակի չունե՞ք։

-Էլեկտրական չունենք, ցավոք։

Դառնալով մեզ` Վարուժանն ավելացնում է` ահա, մեծ մասին էլեկտրական վառարաններ են պետք։ Ռմբակոծվող քաղաքում անվտանգության նկատառումներով գազն անջատված է։ Տներում և ապաստարաններում էլեկտրականություն կա, բայց քաղաքում վառարանների նման պահանջարկի պատրաստ չէին։

Владелец строительного магазина в Степанакерте, Варужан
© Sputnik / Aram Nersesyan
Շինանյութի խանութի տերը` Վարուժանը

Ասում ենք, որ որոշ ապաստարաներում թիթեղյա վառարաններ են մարդիկ օգտագործում, ինչին Վարուժանը պատասխանում է, որ դրանք էլ հիմա մեծ պահանջարկ ունեն։ Բայց նման վառարաններ սովորաբար ձմռան կողմերն են բերում, այս տարի դեռ չէին հասցրել։

Վարուժանն ասում է, որ իր խանութում առաջ աշխույժ առևտուր կար։ Նա վստահ է, որ հենց խաղաղություն հաստատվի, քաղաքը շատ արագ կվերակառուցեն։

Ադրբեջանցիները չեն կարող նույն ինտենսիվությամբ անդադար գրոհել, պաշարներն անսպառ չեն

Ինչ վերաբերում է հրադադարի «կենսունակությանը», ապա, նրա խոսքով, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ենք պատրաստ պատերազմին։ Արցախը պետք է մինչև ատամները զինված լինի, և միայն դա կարող է կանգնեցնել հակառակորդին։

«Եթե նրանք իմանան, որ ամեն քարի, ամեն թփի տակ զենք կա, հրթիռ կա, նրանք չեն հարձակվի։ Միայն դա կարող է թշնամուն հետ պահել»,-ասում է Վարուժանը։

Строительный магазин в Степанакерте
© Sputnik / Aram Nersesyan
Շինանյութի խանութ Ստեփանակերտում

Այսօր քաղաքը քարացել է սպասման մեջ։ Որքա՞ն կտևի հարաբերական անդորրը՝ ոչ ոք չգիտի։ Հնարավոր է` շուտով մարդիկ կրկին ստիպված լինեն վերադառնալ «ստորգետնյա կյանքի»։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)

Ըստ թեմայի

Ինչու պետք է կողմերը վստահեն Ռուսաստանին. Արմեն Սարգսյանի կարծիքը
Արցունքներով եմ կարդում զոհվածների անունները. Վարդան կոչ է արել գումարով օգնել Արցախին
Մնացականյանը վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը ներկայացրել է ՄԽ–ին
թեգերը:
գազ, Լույս, շինանյութ, վառարան, ապաստարան, խանութ, Արցախ, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ