00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ԶՈՒ-ն Արցախում ավելի քան 120 բնակավայր է թիրախավորել. Արցախի ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanЗащитник прав человека Карабаха Артак Бегларян
Защитник прав человека Карабаха Артак Бегларян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաղաղ բնակիչները սպանվել են սեփական տանը, աշխատավայրում կամ հանրային որևէ վայրում, օրինակ՝ հրապարակում, փողոցում և այլն։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է իր միջանկյալ զեկույցը։ ՄԻՊ գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ զեկույցում մասնավորապես ավելացվել են մարդկային ու նյութական կորուստների վիճակագրությունը, հոկտեմբերի 10-ին Հադրութում արձանագրված վայրագությունների մասին որոշ տվյալներ, զինծառայողների հանդեպ կատարված հանցագործությունների որոշ ապացույցներ ու միջազգային իրավական վերլուծություն:

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Արտակ Բեգլարյանը հրապարակել է Արցախում մահացած խաղաղ բնակիչներից մեկի լուսանկարը

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 23 տղամարդ:

«Հիշյալ անձանցից 18-ը սպանվել է անմիջապես իր բնակության վայրում, 3-ը՝ աշխատանքի վայրում, 10-ը՝ հասարակական այլ վայրերում: Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (10 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ), Զագլիկ (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (2 անձ) և Տիգրանակերտ տեղամասում (1 անձ)»,- նշված է պաշտպանի զեկույցում։

ՌՈւԵ–ն ամեն բան կանի Ղարաբաղի բազմաչարչար հողում խաղաղության հասնելու համար. պատրիարք

Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 106 մարդ։ Նրանից 86-ի վնասվածքները լուրջ են։ Ընդ որում, 45-ը վիրավորվել է բնակության վայրում, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 12-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:

Ամենից շատ մարմնական վնասվածքներ են ստացել մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ադրբեջանի ԶՈՒ-ի թիրախավորված հարվածների հետևանքով վիրավորներ կան Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, Թաղասեռ, Վարդաշատ համայնքներում, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում, Սպիտակշեն համայնքում, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում, Ներքին Հոռաթաղ, Մատաղիս համայնքներում, Ալաշան բնակավայրում, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում, Շուշի քաղաքում, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում, Այգեստան, Շոշ համայնքներում, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում։

Հայերն ընդդեմ ահաբեկչության. Հռոմում անցկացված ակցիային նաև իտալացիներ են մասնակցել

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի ավելի քան 120 բնակավայր։ Նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Արցախի ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք առաքելությունն ու պարբերաբար թարմացված տվյալներ է ներկայացնում։

Пресс-конференция омбудсмена Карабаха Артака Бегларяна (5 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախում զոհված խաղաղ բնակիչների թիվն աճում է. Բեգլարյանը նոր տվյալներ է հրապարակել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Լրահոս
0