08:24 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
749 0 0

Չնայած հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությանը, ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր զինատեսակներով գրոհել արցախյան դիրքերի ու բնակավայրերի վրա։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 13–ին պատերազմի ամենածանր մարտերից մեկն է եղել, որի ընթացքում հայոց բանակն ապացուցել է, որ անկոտրում է։ Հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Արցախյան պատերազմի մասնակիցների որդիներն ու թոռները գերազանցում են նրանց. Հովհաննիսյան
Այսօր պատերազմի ամենածանր մարտերից մեկն է եղել. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը նոր դիվերսիոն քաղաքականություն է որդեգրել. Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
հրետանի, Պատերազմ, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ