08:36 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
800 0 0

Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է վարձում Արցախում կռվելու համար, սակայն նրանք ՀՀ ԶՈւ-ի կողմից իրականացված հակագրոհին չեն դիմանում և խնդրում են, որ իրենց Սիրիա վերադարձնեն։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան շարունակում է Սիրիայից հարյուրավոր վարձկան արահաբեկիչների ուղարկել` Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին մասնակցելու, սակայն վարձկանների մի մասը չեն դիմանում կատաղի մարտերին և ցանկություն են հայտնել վերադառնալ Սիրիա։ Այս մասին գրում է Wall Steet Journal թերթը։

Wall Steet Journal-ի հետ զրույցում սիրիացի գրոհայինն ասել է, որ իրենք 2 հազար դոլար աշխատավարձ են ստանում, ինչը զգալի գումար է համարվում Սիրիայի «պատերազմի պատճառով ավերված» տնտեսության համար: Նրա խոսքով ՝ մարդկանց համար արդեն միևնույնն է, թե ում կողմից են կռվում, նրանց միայն փողն է պետք։

Ըստ թերթի՝ վարձկաններն Արցախի դեմ կռվելու են մեկնում սեպտեմբերի կեսերից սկսած՝ 100 հոգանոց խմբերով:

Սիրիացիներից մեկը, որը կապի մեջ է Արցախում մարտերին մասնակցող վարձկանների հետ, հայտարարել է, որ սիրիացի զինյալների շրջանում զոհերը շատ արագ են աճում, շուրջ 200 մարդ արդեն խնդրում է իրենց հետ վերադարձնել Սիրիա:

Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ. Մնացականյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Ըստ թեմայի

Արցախում սիրիացի ավելի քան 100 վարձկան է սպանվել. Սիրիայի մոնիտորինգային կենտրոն
Ադրբեջանը նորից հարձակման է անցել. հազարավոր վարձկաններ են մասնակցում դրանց
Շոյգուին մտահոգել է վարձկան գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու տեղեկությունը
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, Արցախ, վարձկաններ

Գլխավոր թեմաներ