12:59 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1711)
28010

Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քառակողմ բանակցություններ սկսելու` Անկարայի առաջարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության թեմայով բանակցությունների համար Թուրքիայի առաջարկած ձևաչափն անընդունելի է և ցույց է տալիս թուրքական ղեկավարության միակողմանի դիրքորոշումը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան «չի առարկում» Արբեջանի նախագահի Իլհամ Ալիևի առաջարկությանը Ղարաբաղի հարցով քառակողմ բանակցությունների վերաբերյալ՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։

Ինչպես նշում է Կազիմիրովը, Թուրքիան այդ կերպ փորձում է հաստատել այն կարծիքը, որ Ռուսաստանը ոչ թե բանակցությունների օբյեկտիվ միջնորդ է, այլ բացառապես Հայաստանի և արցախահայության պաշտպան այն դեպքում, երբ ինքը՝ Թուրքիան, Ադրբեջանի շահերն է պաշտպանում։

«Այո, Ռուսաստանն ու Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում դաշնակից պետություններ են, բայց դա այլ հարց է, որը բանակցային գործընթացի հետ ուղիղ կապ չունի»,-ընդգծել է վերլուծաբանը։

Բացի այդ, եթե ներգրավվելու է Թուրքիան, ապա ինչո՞ւ բանակցություններին չներգրավել նաև Իրանին, որն այս տարածաշրջանում է գտնվում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1711)

Ըստ թեմայի

Մոսկվայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը
Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել
ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը
թեգերը:
Վլադիմիր Կազիմիրով, Պատերազմ, Թուրքիա, Արցախ

Գլխավոր թեմաներ