00:12 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1744)
264 0 0

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով տուժածներ չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս գիշեր նույնպես Ադրբեջանը խախտել է հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին` հակամարտող կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը։

«Մասնավորապես, Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ տարբեր զինատեսակներից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան»,–նշված է Facebook սոցցանցի` Արցախի ԱԻ պետական ծառայության էջում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1744)

Ըստ թեմայի

Մարտունին ու Մարտակերտը հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ
Ադրբեջանը կրկին ռմբակոծել է Արցախի բնակավայրերը. Մարտակերտում բնակարան է այրվել
Մարտակերտի ուղղությամբ թշնամին կիրառել է ռազմական ավիացիա. ՊԲ
թեգերը:
Պատերազմ, Մարտակերտ, Շահումյանի շրջան, Հադրութ

Գլխավոր թեմաներ