21:59 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1490)
74210

Արցախը 18–րդ օրն է` պայքարում է թուրք–ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի դեմ։ Աշխարհն արդեն արձանագրել է, որ Արցախի դեմ կռվում են նաև վարձկան ահաբեկիչներ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik.  Ադրբեջանը տարիներ շարունակ վարում էր մի քաղաքականություն, ըստ որի` Ղարաբաղյան հարցը պետք է լուծվեր այս ճանապարհով` տարածքներ պետք է հանձնվեր ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության համար։ Իր ուղերձում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կառավարությունը, որը ստացել էր սա որպես ժառանգություն, հրաժարվեց հարցի այդ տեսակ լուծումից, քանի որ դա անընդունելի է։ Առանց Արցախի կարգավիճակի` հարցի լուծումն անհնարին է։ Իսկ Ադրբեջանը մերժում էր Արցախի որևէ կարգավիճակ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության` հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Դրա էությունն այն էր, որ պետք է անհապաղ Ադրբեջանին հանձնեին յոթ տարածքներից հինգը, ներկայացնելով մնացած երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1490)

Ըստ թեմայի

Արցախի հարցով Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ. ինչ են քննարկել
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Կոպիրկինը պատմեց` ինչ են խոսել Փաշինյանի հետ
Փաշինյանը դիվանագետներին ասել է` ինչի համար է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս
թեգերը:
ուղերձ, Հայաստան, Արցախ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ