12:09 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1709)
122511

Վարչապետը հիշեցրեց, որ հուլիսյան մարտերն ապացուցեցին շատերի համար անսպասելին` Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն անընդունելի է հայկական կողմի համար։ Իր այսօրվա տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նախ հիշեցրեց, որ հայկական բանակի 2.5 տարվա վերազինումից հետո տեղի ունեցան 2020թ–ի հուլիսյան դեպքերը` Տավուշի մարզի վրա Ադրբեջանի հարձակումը։

«Հուլիսյան մարտերն ապացուցեցին շատերի համար անսպասելին. Ադրբեջանն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ դրանից հետո սկսվեցին լայնածավալ թուրք–ադրբեջանական զորավարժություններ, որոնք ավարտվեցին սեպտեմբերի 27-ին Արցախի ու Հայաստանի սահմանների վրա լայնածավալ հարձակմամբ։

Թուրքիան սկսեց հրապարակայնորեն սպառնալ Հայաստանին ու վարձկան ահաբեկիչներ մատակարարել Ադրբեջանին։ Իրավիճակի ներկայիս զսպման համար, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ են ռազմավարական զսպման միջոցներ։

Թուրքիայի առաջարկած բանակցությունների քառակողմ ձևաչափն անընդունելի է. Կազիմիրով

«Բայց ռազմավարական զսպման հնարավորություններ ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը` հարցը շարունակելով դիտարկել միայն Ղարաբաղի հակամարտության համատեքստում և համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այս տարբերակն անընդունելի է հայկական կողմի համար ու շատ նման է 1938թ–ի Մյունխենի համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության եվրոպական մի շարք երկրներ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան։

«Թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ։ Արդյոք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը այս անգամ Փոքր Ասիայում»,– հռետորական հարց հղեց Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1709)

Ըստ թեմայի

Ոչ թե խաղաղապահներ, այլ դիտորդներ. Լավրովը` Արցախի հարցի լուծման մասին
Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել են Թուրքիան և նախագահ Ալիևը. Լավրով
Ինչպես պետք է ընթանա Ղարաբաղի կարգավորման գործընթացը. Լավրովը հիշեցրել է առաջարկները
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ