02:55 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
30010

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով`Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները վիթխարի ջանքեր են գործադրում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և կրակի դադարեցման համար:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել։ Այս օրերին Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը և համոզված եմ` այդ դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա `հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ավանդույթների համաձայն», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած համանախագահող երկրները վիթխարի ջանքեր են գործադրում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և կրակի դադարեցման համար:

Փաշինյանը նաև երախտագիտություն հայտնեց ԱՄՆ վարչակազմին և Ֆրանսիայի նախագահին խաղաղ կարգավորման հարցում ակտիվ մասնակցության համար:

Միևնույն ժամանակ, այդ ջանքերը դեռևս բավարար չեն հայ ժողովրդի նկատմամբ թուրքական ցեղասպան քաղաքականությունը զսպելու համար:

Վարչապետը հավաստիացրեց, որ Հայաստանը չի ընկրկելու: Սա ճակատագրական պատերազմ է: Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի ու վճռական հարվածով կանգնեցնի թշնամուն:

Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել են Թուրքիան և նախագահ Ալիևը. Լավրով

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել են Թուրքիան և նախագահ Ալիևը. Լավրով
Երկու անգամ զանգել ենք Պուտինին. Լավրովը 11-ժամյա բանակցություններից մանրամասներ հայտնեց
Ինչպես պետք է ընթանա Ղարաբաղի կարգավորման գործընթացը. Լավրովը հիշեցրել է առաջարկները
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ