15:40 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)
251 0 0

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար պայմանավորվածությունը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբեր- Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր ժամանակ առ ժամանակ լսվում են համազարկային կրակի հարվածների ձայներ։ Դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Դատելով կրակի ծավալից՝ այն իրականացվում է Ստեփանակերտից մոտ 20-40 կմ հեռավորության վրա։ Որ ուղղությամբ է տարվում կրակը, դժվար է ասել։ «Ղարաբաղի Պաշտպանության բանակի պատասխան կրակն այնքան ինտենսիվ չէ, որքան երկուշաբթի և երեքշաբթի օրերին»,– հաղորդում է ՌԻԱ Նովոստի ի թղթակիցը:

Միաժամանակ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկացնում է, որ ակտիվ հրետակոծության տակ է գտնվում նաև Մարտակերտ քաղաքն ու դրա շրջակայքը։ «Մեր նկարահանող խումբը մտավ քաղաք, բայց չդադարող գնդակոծության պատճառով նկարահանումներ հնարավոր րեղավ կատարել»,–հաղորդում է մեր թղթակիցը։

Նշենք, որ ՀՀ ՊՆ–ն այսօր տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան։ Իսկ Մարտակերտի ուղղությամբ այսօր թշնամին կիրառել էր ռազմական ավիացիա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն. ՀՀ վարչապետ

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)

Ըստ թեմայի

Ռուսաստանը բարձր մակարդակով կատարեց դաշնակցի ու միջնորդի իր դերը. Նիկոլ Փաշինյան
Ռուս զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը․ Կրեմլ
Վարձկանները կես տարվա պայմանագիր են կնքել Ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու համար
թեգերը:
Ադրբեջան, հրթիռակոծություն, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Մարտակերտ, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ