23:55 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Նիկոլա Ազնավուրն ավելի վաղ բաց նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահին` հորդորելով ճանաչել Արցախի անկախությունը:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, և նրա կինը` Քրիստինա Ազնավուրը, Փարիզում մասնակցել են Արցախի աջակցությանն ուղղված ակցիային։ «Ազնավուր» հիմնադրամի էջում հրապարակվել է ամուսինների լուսանկարը։

Նիկոլա Ազնավուրը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը, իսկ նրա կինը հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Ակցիայի նպատակը Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին իրազեկվածությունը բարձրացնելն էր։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են Արցախի միջազգային ճանաչումը։

Ավելի վաղ Նիկոլա Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին ճանաչել Արցախի անկախությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Ադրբեջանը երկու զինծառայողի է գերեվարել. հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան
Հերթը հասավ ինձ, իբր ես հօդս եմ ցնդել. կապիտանն անձամբ է հերքում ադրբեջանցիների սուտը
Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել` քնապարկերով լցված երկու ռեանիմոբիլ
թեգերը:
Նիկոլա Ազնավուր, Արցախ, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ