00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ն պետք է պատրաստվենք պատերազմից հետո. Բաբայանը ներկայացրեց աշխարհաքաղաքական մեսիջները

© Sputnik / Asatur YesayantsНачальник Главного информуправления Аппарата Президента Карабаха Давид Бабаян во время ежегодного совета попечителей всеармянского фонда "Айастан" (18 июня 2019). Еревaн
Начальник Главного информуправления Аппарата Президента Карабаха Давид Бабаян во время ежегодного совета попечителей всеармянского фонда Айастан (18 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահի խորհրդականի խոսքով` Թուրքիան, պատերազմ սանձազերծելով Արցախում, ցույց է տալիս, որ ԱՄՆ–ն թուլացել է և չի կարողանում քայլեր ձեռնարկել, իսկ դա անպատասխան չի մնա։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Թուրքիան մտել է տարածաշրջան ու չի պատրաստվում դուրս գալ այստեղից։

Река Аракс с границами между Карабахом, Ираном и Азербайджаном - Sputnik Արմենիա
Թուրք–ադրբեջանական ուժերն ու ահաբեկիչները փորձում են տիրել Իրանի ջրամբարին. Բաբայան

«Թուրքիան նախաձեռնել է թուրքական երկրների միացյալ բանակ`զինված ուժեր ստեղծելու գաղափարը, որին արդեն միացել է Ադրբեջանը»,– ասաց Բաբայանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Կենտրոնական Ասիայի երկրները չեն մասնակցի այդ ավանտյուրային, քանի որ գտնվում են այնպիսի իրավիճակում, որտեղ շատ ուժեղ են Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը, իսկ այդ երկրներն ամեն ինչ անելու են, որ նման բան տեղի չունենա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Դավիթ Բաբայանն արձանագրեց, որ Ռուսաստանն արդեն այս հարցի շուրջ հստակ մեսիջներ է ձևակերպել։ Դրանցից մեկն ասվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շուրթերով։

«Նա հստակ ձևակերպեց, որ Թուրքիան երբևիցե չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Եվ ասաց, որ չի ընդունում  հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու թուրքական գաղափարը»,– ասաց Բաբայանը` չբացառելով, որ իրավիճակի էլ ավելի սրացման պարագայում այդ թեմայի շուրջ կխոսի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Արցախի նախագահի խորհրդականը համոզմունք հայտնեց նաև, որ պատերազմը վաղ թե ուշ կանգնելու է, բայց այդ ժամանակ Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն իրենց շահերին համապատասխանող ճիշտ քաղաքականությամբ մտնել աշխարհաքաղաքական մրցապայքարի մեջ։

Президент Армен Саркисян дал интервью немецкому журналу Bild (14 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին. Արմեն Սարգսյանը` Էրդողանի նպատակների մասին

«Արցախում ընթացող պատերազմն անպայման դադարելու է, չեմ կարող ասել` 1-2 օրից, թե մեկ շաբաթ հետո, բայց դրանից հետո մենք պետք է պատրաստ լինենք, որ շատ ճիշտ քաղաքականություն վարենք և ամեն ինչ անենք, որպեսզի մեր շահերին համահունչ քայլեր կատարենք և մեր պետականության համար շահեկան իրավիճակ ստեղծենք»,–ասաց նա։

Բաբայանի խոսքով` Հայաստանի շահերն այս պարագայում համընկնում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ինչու ոչ, նաև ԱՄՆ–ի շահերի հետ։

«Այն, ինչ անում է Թուրքիան, հարված է նաև ԱՄՆ–ի քաղաքական իմիջին, քանի որ ՆԱՏՕ–ի կորիզը, ավագ գործընկերը նույնիսկ տեղյակ չէր, որ Թուրքիան պետք է գա այստեղ, պատերազմի։ Եթե տեղյակ է, դա այլ բան է, բայց իրենց հայտարարություններում ասում են, որ տեղյակ չեն»,–ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` Թուրքիան ցույց է տալիս, որ ԱՄՆ–ն թուլացել է և չի կարողանում քայլեր ձեռնարկել, իսկ դա անպատասխան չի մնա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լրահոս
0