22:25 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1492)
3481 0 0

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հանգամանորեն քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում առաջին անգամ զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Պուտինն ու Էրդողանը հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա:

«Ընդգծվել է արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Հույս է հայտնվել, որ Թուրքիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության ապաէսկալացիայի գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պուտինը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում մերձավորարևելյան տարածաշրջանի գրոհայինների մասնակցության կապակցությամբ։

Սիրիական և լիբիական խնդիրների շուրջ կարծիքներ փոխանակելու ժամանակ նշվել է այդ ուղղություններով Ռուսաստանի և Թուրքիայի համակարգման արդյունավետությունը, ինչը նպաստում է իրադրության կայունացմանն ու քաղաքական-դիվանագիտական ուղու առաջխաղացմանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1492)

Ըստ թեմայի

Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել են Թուրքիան և նախագահ Ալիևը. Լավրով
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ռուսաստան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ