15:55 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
796 0 0

Ինտենսիվ մարտերը շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց երեկոյան դրանց ինտենսիվությունը մի փոքր նվազել է։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր  ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ առավոտից հակառակորդը հարավային ու հյուսիսային ուղղություններով փորձել է գրոհ զարգացնել հիմնականում հրետանային հուժկու կրակոցի պարագայում` հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ։ 

«Ընդ որում` փորձել են գրոհը զարգացնել շատ մեծ խտությամբ հետևակով, մարտակառքերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ` աներեր կանգնելով։ Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈւ կորուստներն այսօրվա ու երեկվա տվյալներով»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այս նոր մարտավարությունը հակառակորդը կիրառում է հատկապես բարձունքները գրոհելիս։

Հովհաննիսյանը նշեց, որ նման խիտ շարքերով գրոհներն արձանագրված են նաև տեսանյութերում, որոնք չեն հրապարակվում։

«Այնպիսին, ինչպիսին մենք տեսել ենք միայն ֆիլմերում»,– ասաց նա։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց նաև, որ ինտենսիվ մարտերը շարունակվել են ողջ օրվա ընթացքում, բայց երեկոյան դրանց ինտենսիվությունը մի փոքր նվազել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակիցներից մեկը
Էրդողանը զանգել է Պուտինին. սա արցախյան պատերազմի ընթացքում նրա առաջին զանգն է
Ով և ինչ է փորձում շահել կամ չկորցնել Հարավային Կովկասում. պատերազմը պատռեց դիմակները
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ