00:58 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)
751 0 0

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայկական կողմում ներկա պահին Ադրբեջանի ԶՈւ 4 գերեվարված ներկայացուցիչ կա։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանում այս պահին գերեվարված երկու հայ զինծառայող կա։

«Ցավոք, մեր տղաների մասին չեմ կարող տեղեկություններ հայտնել, քանի որ ադրբեջանական կողմը բացարձակապես նման տեղեկություններ չի ներկայացնում, Կարմիր խաչի հետ չի աշխատում, ավելին ասեմ` ես երկրորդ անգամ պիտի առիթ ունենամ դա ասելու` նույնիսկ սեփական դիակները չի փորձում հանել»,– ասաց նա։

Հովհաննիսյանը շեշտեց, որ այն անմարդկային վերաբերմունքը, որ այսօր դրսևորում է Ադրբեջանը սեփական զոհերի դիակների նկատմամբ, նախկինում երբեք չի եղել։

Ինչ վերաբերում է հայկական կողմում գտնվող ադրբեջանական կողմի գերիներին, դրանց մասին Հովհաննիսյանը հրաժարվեց տեղեկություններ հրապարակել։

«Այո, կան գերիներ, բայց քանիսն են, ովքեր են ու ինչ վիճակում են գտնվում, ես նման տեղեկությունների չեն տիրապետում»,– լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա։

Նշենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ներկա պահին Ադրբեջանի ԶՈւ 4 ներկայացուցիչ կա հայկական կողմում։

Հիշեցնենք` իրավագետ, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն այսօր տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են:

Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը հոկտեմբերի 11-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացրել հրատապ մի քանի միջոցներ կիրառելու մասին: Հոկտեմբերի 12-ին ՄԻԵԴ–ն ընդունել է դիմումը։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)

Ըստ թեմայի

«Ես տեղում եմ»․ Տավուշում առաջնագծի զինծառայողներին աջակցելու յուրահատուկ արշավ է սկսվել
Արցախի թեմի առաջնորդն այցելել է վիրավոր զինվորներին, աղոթել Սուրբ Ղազանչեցոցում
Ադրբեջանը կորցրել է ևս 20 զրահատեխնիկա և 350 զինծառայող
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, գերի, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ